News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով պայմանավորված, դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ում նախատեսել են «կոնտակտի դուրս գալ» և նախարարություն հրավիրել արտաքին քաղաքական ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած մի շարք նախկին պաշտոնյաների, դիվանագետների՝ ստեղծված փակուղուց ելքեր փնտրելու հարցեր քննարկելու նպատակով։

Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցում է, որ մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են հրավերը, ոմանք՝ անգամ շատ կոպիտ։

Մեր ունեցած տեղեկություններով, միայն մի քանի լղոզված արձագանքներ են եղել, այն էլ՝ հիմնականում այն անձանց կողմից, ովքեր վերջին տարիներին դիվանագիտական ճակատում տեղի ունեցողի վերաբերյալ լատենտ դիրքորոշում ունեն և Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանը երբեք կոշտ չեն արձագանքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների…
Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
Ամենաշատ