News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հարավային հոսք» գազամուղի նախագիծը, որը ստորագրվելու է Սոչիում, քննադատել է Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերը:

Էներգոկոմիսարը հայտարարել է, որ ռուսական ծրագիրը փորձ է այլընտրանք ստեղծել Nabucco-ի գազամուղին, որի շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն ակտիվորեն պաշտպանվում է Եվրոպայի կողմից:

Գյունտեր Էտինգերն ասել է, որ «Հարավային հոսք»-ը չի ստիպի ԵՄ-ին հրաժարվել Nabucco-ից, որի նպատակը եվրոպական շուկա գազի մատակարարումների դիվերսիֆիկացումն է, հողորդում է BBC-ին:

«Հարավային հոսք»-ը ռուս-իտալա-ֆրանսիական գազամուղի ծրագիր է, որը Նովոռոսիյսկից Սեւ ծովի հատակով անցնելու է բուլղարական Վառնա նավահանգիստ: Նրա երկու մասնաճյուղերը ձգվելու են Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: «Հարավային հոսք»-ը ստեղծվում է ռուսական բնական գազի դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու նպատակով: 

«Հարվային հոսք»-ը համարվում է մրցակից Nabucco-ի համար, որին օժանդակում են Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ