News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայում քրեական վարույթների աննախադեպ շարունակական աճը հանգեցրել է Քննչական կոմիտեի քննիչների գերծանրաբեռնվածության: Այս պայմաններում քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունն այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային:

Մյուս կողմից` համանման գործառույթ իրականացնող Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված է վարձատրության ավելի բարձր երաշխիք՝ հիմքում դնելով նրանց` առանձնակի ռիսկային աշխատանք կատարելու հանգամանքը: Հակակոռուպցիոնի քննիչների համար, ՔԿ-ի քննիչների համեմատությամբ, սահմանված է աշխատանքի էապես բարձր վարձատրություն, սոցիալական երաշխիքներ՝ հաշվի առնելով կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը: Նման հիմնավորումների համատեքստում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով (նախկինում այն եղել է 100 տոկոս):

Ըստ նախագծի` ՔԿ-ի քննիչների աշխատանքի ռիսկայնությունն ընդգծելու համար բավարար է թվարկել վերջինների կողմից քննվող այնպիսի հանցատեսակներ, ինչպիսիք են կոռուպցիոն ու տնտեսական հանցագործությունները, սպանությունը, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, հարկային և մաքսային բնույթի հանցագործությունները, կիբեռհանցագործությունները, զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները և այլն։ Ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի, այնպես էլ Քննչական կոմիտեի կարգավիճակը, ըստ էության, նույնն է, ուստի աշխատանքի ռիսկայնությունը վերաբերելի է ինչպես Հակակոռուպցիոն, այնպես էլ Քննչական կոմիտեների քննիչներին:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ՔԿ-ի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Նախագծի ընդունման արդյունքում պետբյուջեի ծախսերում ակնկալվում է հետևյալ փոփոխությունը. 2023 թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՔԿ-ի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 975 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով անհրաժեշտ է 4 012 130 304 ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների…
Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ