News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը կարճատեւ դադարից հետո շարունակում է շարքը, որում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստել է:

Այս անգամ կանդրադառնանք մի ոլորտի, որում արձանագրված «հաջողությունների» ու հաջողված պայքարի մասին իշխանությունները հաճախ են խոսում, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Խոսքը խաղադրույքների ոլորտին է վերաբերում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։

Պետեկամուտների կոմիտեն, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. սա 2021թ.-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավելի է մոտ 36%-ով։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Կատարվող խաղադրույքի ծավալները փաստացի ոչ միայն չեն նվազել, այլեւ շարունակ աճում են։ Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. «Հայաստան» խմբակցություն
ՀՀ իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները...
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ
Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման...
«Ժողովուրդ». Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին
Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին...
«Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական...
«Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար...
«Հրապարակ». ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս. պատժի ձեւեր են մտածել
ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ