News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Պակիստանի հյուսիսարեւմտյան Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90 մարդու, տեղեկացրել է Radio Pakistan ռադիոկայանը։

«Փեշավարում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, փորձում են մաքրել քանդված մզկիթի փլատակները»,- տեղեկացրել է ռադիոկայանը։

Ոստիկանության տվյալներով, որոնք վկայակոչում է Radio Pakistan-ը, ավելի քան 200 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մոտ 100 հոգի բուժօգնություն է ստանում, մյուսները դուրս են գրվել։

News պարբերականը տեղեկացրել է, որ արդեն հերձվել է 40 մահացած, որոնց մարմինները հանձնվել են ընտանիքներին։

Մզկիթում պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, տեղի ժամանակով ժամը 13.40-ին մոտ, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով՝ մզկիթում ավելի քան 100 մարդ կար, մեծամասնությունը՝ ոստիկանության, բանակի եւ սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով մզկիթի մի մասը եւ տանիքը փլուզվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուկաշենկոն հայտարարել է, որ ուժայիններն ահաբեկչությունների համար նախատեսված պայթուցիկներ են հայտնաբերել
Հատուկ ծառայությունները Գրոդնոյում զինանոց են հայտնաբերել...
Իրանում «Չահարշանբե-սուրի» տոնի օրը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող խումբ է ձերբակալվել
Հետախուզության նախարարությունն իր հայտարարության մեջ խոստացել է պաշտպանել Իրանի ժողովրդի անվտանգությունը եւ վճռականորեն գործել սիոնիստական ահաբեկչության դեմ․․․
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արձագանքել է Մերձդնեստրում ահաբեկչություն նախապատրաստելու հայտարարությանը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կապ չունի ահաբեկչության եւ չճանաչված Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու դեմ ․․․
Աֆղանական Բալհ նահանգում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է նահանգապետը
Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել...
Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ի ահաբեկչական դեպքից.Արցախի ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է…
Բորելը չի վախենում «Հյուսիսային հոսքեր»-ի խափանման հետաքննության մասին ճշմարտությունից
Գազատարներում տեղի ունեցած միջադեպը դիվերսիա է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ