News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 3, խարդախության, ընտանեկան բռնության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Մեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ…
Թաիլանդում տղամարդը սպանել եւ վիրավորել է 3-ական մարդու եւ սպանվել 15 ժամ դիմադրությունից հետո
Թաիլանդում մի տղամարդ հրաձգություն է սկսել եւ սպանվել  ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ