
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթեր»-ում գրել է Շիֆը:
Հիշեցնենք՝ Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ:
Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո:
Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։
«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Ինշալլահ!!!»,- գրված է թռուցիկում: