News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում, ասել է Արեւմտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ինչպիսին էլ, որ լինի պատերազմի արդյունքը, Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, նման ձգտումներ կունենա, հետեւաբար սպառնալիքը չի վերանա», – դաշինքի բրյուսելյան գլխավոր գրասենյակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

Թեեւ պատերազմը սպառել է ռուսական զորքերին, տեխնիկան եւ զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել եւ անգամ ուժեղացնել իր ռազմկաան ներուժը, ասել է Բաուերը։

«Ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, որ նրանք դասեր կքաղեն այս հակամարտությունից եւ կփորձեն բարելավել այն, ինչ ունեին», – ասել է Բաուերը։

«Այնպես որ, դա, հետագայում, ամենայն հավանականությամբ, կազդի մեր ծրագրերի վրա», - հավելել է նա:

Բաուերի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ժամանակ է պետք՝ գնահատելու, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից՝ իր ուժերը վերականգնելու եւ կատարելագործելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ամեն կերպ ցույց է տալիս Մերձդնեստրի շուրջ գործընթացին միջամտելու իր պատրաստակամությունը․ Լավրով
Մերձդնեստրի ղեկավարության մոտ տեսնում ենք «5+2» ձեւաչափով կնքված եւ Մերձդնեստրի կարգավիճակի լիարժեք, փոխադարձ ընդունելի կարգավորմանն ուղղված պայմանագրերը կատարելու մեծ ցանկություն․․․
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների մասին Ռուսաստանի բանաձեւը
Ռուսաստանը սկսել է ՄԱԿ-ում առաջ մղել իր բանաձեւը ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո․․․
Բեռլինը Կիեւին օգնությունը կավելացնի մինչեւ 15 մլրդ եվրո. Der Spiegel
Բացի այդ, Der Spiegel-ի տեղեկատվության համաձայն, առաջիկա տարիներին եւս 8,8 մլրդ եվրո պետք է ուղղվի ․․․
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի հենց հիմա
Դա անհավանական է, մեր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ են անում․․․
Գերմանիայի խոստացած 18 Leopard 2 տանկեր եւ 40 հետեւակի մարտական մեքենաներ ժամանել են Ուկրաինա. Spiegel
Ըստ թերթի՝ Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարելու մասին Գերմանիայի իշխանությունների որոշումից մոտ երկու ամիս անց տեխնիկան հաջողությամբ փոխանցվել է Կիեւին․․․
Եվրահանձնաժողովը կվերաֆինանսավորի ռազմամթերքի համար ԵՄ անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը
Նախ, մենք կարող ենք ԵՄ անդամ բոլոր երկրներին ասել, որ եկել է ժամանակը Ուկրաինային տրամադրելու․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ