News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ինչպես հաղորդվել էր նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով, որի ընթացքում կողմերը ծանոթացան իր բացակայության պատճառների մասին ուղարկված թարգմանչի ծանուցագրին եւ  թարգմանության բացատրությանը։

Տեխնիկական ընդմիջումից հետո դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նկատեց, որ  ներկայացվածից պարզ  է միայն թարգմանչի բացակայության պատճառը։ Մնացածը հասկանալի չէ, ինչի կապակցությամբ Բաղդասարյանը հիշեցրեց դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը՝ փաստաթուղթը թարմանչի ներկայությամբ ուսումնասիրելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով իմաստային նրբությունները եւ  չափազանց անհաջող առաջին թարգմանությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ուղարկված իմաստային նրբությունների պարզաբանումները ավելի մեծ խառնաշփոթ են առաջացնում, քանի որ թարգմանիչը նույնականացնում է երկու բառ, որոնք հակառակ իմաստ ունեն։ Արդյունքում, դատավորը որոշում կայացրեց հետաձգելու նիստը։

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց, որ միջնորդություն է ներկայացվել նիստը փետրվարի 7-ին հետաձգելու մասին, քանի որ ԵԽԽՎ պատգամավոր Գեւորգյանը առցանց ձեւաչափով մասնակցելու է ԵԽԽՎ կոմիտեի աշխատանքային խմբի նիստին։  Դատարանի եւ մեղադրող կողմի մոտ հարցեր առաջացան առաջիկա նիստի ժամանակացույցի վերաբերյալ, ինչին ի պատասխան Արմեն Գեւորգյանը նշեց մեկնարկի, ավարտի ժամկետը եւ բովանդակությունը։

«Լինք են ուղարկում եւ կարող են ուղարկել փետրվարի 6-ի երեկոյան», - ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ ներկայացրել է դատարանին։ Դատարնը որոշեց, որ երբ Գեւորգյանը մանրամասն ժամանակացույց կստանա, այդ ժամանակ էլ կներկայացնի դատարանին։

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 14-ին ժամը 13:00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ
Նախորդ նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ