News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - նշված է փաստաթղթում:

Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:

Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը:

«ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն», - ասված է փաստաթղթում:

Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին:

«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», - եզրափակել է Ժոզեպ Բորելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միրզոյանը եգիպիտական լրատվամիջոցին ներկայացրել է Ադրբեջանին փոխանցված առաջարկների մանրամասները
Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, եւ մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին...
Ադրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. Միրզոյան
Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում...
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Դիտարկվել են արգելափակված ճանապարհի պայմաններում Արցախում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները
Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը...
Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ԱԳ փոխնախարարը՝ Բուենոս Այրեսում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման...
Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն դոլար. զեկույց
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման…
Ամենաշատ