News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը բարելավել է մինչեւ 2,9 տոկոս, ինչը 0,2 տոկոսային կետով ավելի է, քան սպասվում էր հոկտեմբերին: Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցի՝ ԱՄՀ-ի հրապարակած թարմացման մեջ։ Ընդ որում, հաջորդ՝ 2024 թվականի համար դրա աճի կանխատեսումը կազմակերպությունը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 3,1 տոկոս։  

ԱՄՀ-ում նշում են, որ շատ երկրների տնտեսական վիճակի դինամիկան «դրական անակնկալներ» է բերել եւ ցուցադրել «անսպասելիորեն բարձր կայունություն»: Այսպես, Չինաստանի ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, 2023 թվականին կաճի 5,2 տոկոսով, իսկ մեկ տարի անց՝ 4,5 տոկոսով։ Վերլուծաբանները Չինաստանում աճի բարձր տեմպերը բացատրում են նրանով, որ Պեկինը հրաժարվել է քովիդի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունից։

Հնդկաստանի տնտեսությունը, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, այս տարի կաճի 6,1 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ 6,8 տոկոսով: ԱՄՆ-ում այդ ցուցանիշները, ենթադրաբար, կկազմեն համապատասխանաբար 1,4 եւ 1 տոկոս։ Ռուսաստանի համար կանխատեսումը զգալիորեն բարելավվել է ՝ 2023 թվականին՝ 2,3 տոկոս անկումից մինչեւ 0,3 տոկոս աճ, իսկ 2024 թվականին սպասվում է ՌԴ տնտեսության աճի արագացում մինչեւ 2,1 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ