News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

19-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա Fridays for Future («Ուրբաթներ՝ հանուն ապագայի») շարժումը չորրորդ անգամ ներկայացվել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա թեկնածությունն առաջադրել է Նորվեգիայի խորհրդարանի «կանաչների» կուսակցության անդամ Ռաուանդ Իսմայիլը, երեքշաբթի տեղեկացրել է «Նորվեգիայի հեռագրական բյուրո» տեղեկատվական գործակալությունը։

«Ուրբաթներ՝ հանուն ապագայի» շարժման եւ Գրետա Թունբերգի շնորհիվ կլիմայական գործադուլներն այդ պայքարի համար ամբողջ աշխարհում հավաքել են երիտասարդներին, դրա համար էլ նրանք արժանի են դարձել խաղաղության մրցանակին։ Նրանք փոխում են աշխարհն իրական ժամանակի ռեժիմում»,- նշել է Իսմայիլը։

2019թ. Թունբերգը այդ մրցանակն ստանալու բուքմեյքերական արշավների ֆավորիտն էր։

Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, շնորհվում է «նրան, ով հասել է ամենամեծ հաջողությունների կամ մյուսներից ավելի շատ բան է արել ժողովուրդների համախմբման եւ գործող բանակների թվաքանակի կրճատման, ինչպես նաեւ խաղաղ հավաքների եւ դրանց հանդեպ ուշադրություն գրավելու գործում»։ Գիտնականի վերջին կամքի համաձայն՝ այդ մրցանակը, ի տարբերություն մյուսների, որոնք սահմանվել են նրա կտակի համաձայն, շնորհվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում։ Նոբելը գրել է, որ մրցանակի շնորհման որոշումը պետք է ընդունի հինգ մարդուց բաղկացած կոմիտեն, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը։ Ավանդույթի համաձայն՝ հիմնականում կոմիտեի անդամներ են դառնում  ակտիվ գործունեությունից հեռացած նորվեգացի քաղաքական գործիչները եւ կուսակցությունների նախկին ղեկավարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ