News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Գյումրիի Թևոսյան փողոցի 62-ամյա մի բնակիչ նույն փողոցում գտնվող դպրոցի նախկին մասնաշենքում է, որտեղից կատարում է գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված վայր, որտեղ տղամարդուն հայտնաբերեցին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Տարոնի բաժին:

Բացատրական աշխատանքից հետո տղամարդը խոստովանեց, որ մասնաշենքից փորձել էր գողանալ երկաթյա ամրաններ, սակայն գողությունն ավարտին չէր հասցրել, քանի որ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:

Հետագա բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդը շարունակել է խոստովանել: Ըստ նրա` անցած տարվա դեկտեմբերի սկզբին, կեսերին և հունվարի կեսերին երեք անգամ մտել էր նույն մասնաշենք, գողացել երկաթյա ամրաններ և վաճառել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 133 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 200 մեքենա
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում...
Մեքենայում շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա հայտնաբերվեց
Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները...
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով մեկնել է 4 մարտկան հաշվարկ
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող…
Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին
Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին...
1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ…
Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է
Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ