
Ամերիկյան խոշոր BuzzFeed առցանց հրատարակությունը, որը մասնագիտացած է նորությունների եւ վիրուսային կոնտենտի մեջ, հայտարարել է ChatGPT նեյրոնային ցանցը օգտագործելու մասին, որը կհեղինակի որոշ նյութեր, գրում է The Telegraph-ը։
Հրատարակությունն ուշադրություն է դարձրել, որ խմբագրական քաղաքականության փոփոխության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ BuzzFeed-ը աշխատանքից ազատել է 180 լրագրողների, որոնք ընկերության ընդհանուր անձնակազմի 12 տոկոսն էին կազմում։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ մարդկանց աշխատանքից հեռացնելը կապված էր «տնտեսական հեռանկարների վատթարացման հետ»։
BuzzFeed-ի գլխավոր տնօրեն Իոն Փերեթին հայտարարել էր, որ ChatGPT-ը կսկսի անհատական թեստերի եւ վիկտորինաների համար տեքստեր գրելուց։ Սակայն հետագայում Փերեթին մտադիր է նեյրոցանցին վստահել նաեւ խմբագրական նյութեր գրելը։
Միեւնույն ժամանակ, BuzzFeed-ի ղեկավարը վստահեցրել է ընթերցողներին եւ ներդրողներին, որ չնայած ChatGPT-ին, լրատվամիջոցները կշարունակեն կենտրոնանալ մարդու կողմից ստեղծված լրագրողական հոդվածների վրա։
Business Insider-ի հաղորդմամբ՝ արհեստական ինտելեկտի ներգրավման ֆոնին BuzzFeed-ի բաժնետոմսերի արժեքը մեկ օրում բարձրացել է ավելի քան 200 տոկոսով։