News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները բարձրախոսով հորդորել են վարորդին, որպեսզի նա կանգնի, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրել իրենց գործընկերներից, եւ արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողացել են շրջափակման մեջ առնել ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։

Պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել: Պարեկները նկատել են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողացել են վնասազերծել նրան, ում մոտ եղել է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։

Մարտական նռնակը վնասազերծեկու համար Ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել  ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության սակրավորը, որն էլ նռնակը անվտանգ տեղափոխել է համապատասխան վայր։

Կայքի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ