News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Քերթինի համալսարանի կենսաբանները պարզել են, որ հրավառության նույնիսկ կարճ համազարկերը երկարաժամկետ բացասական ազդեցություն են ունենում վայրի բնության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pacific Conservation Biology ամսագրում:

Աշխատանքի հեղինակները վերլուծել են Հնդկաստանում Դիվալի փառատոնի տոնակատարության, ԱՄՆ-ում Անկախության օրվա եւ Եվրոպայի որոշ մասերում այլ միջոցառումների բնապահպանական հետեւանքները: 

«Որպես կանոն, տոները, որոնցում ընդունված է հրավառություն գործարկել, համընկնում են վայրի կենդանիների միգրացիոն կամ վերարտադրողական ժամանակաշրջանների հետ։ Հետեւաբար, պայթյունները բացասաբար են անդրադառնում պոպուլյացիայի վրա, ընդ որում, երկարաժամկետ հեռանկարում: Հրավառությունները նաեւ աղտոտում են հողը, ջուրը եւ օդը, ինչը հետեւանքներ է ունենում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների առողջության համար»,-նշել են գիտնականները։

Ինչպես պարզվել է, իսպանական փառատոններում հրավառությունն ազդում է ընտանի ճնճղուկների բուծման հաջողության վրա։    

«Հրավառությունները պետք է փոխարինվեն ավելի «մաքուր» շոուներով, որոնք օգտագործում են անօդաչու սարքեր եւ լազերային ճառագայթում՝ վայրի բնության, ընտանի կենդանիների եւ ընդհանրապես շրջակա միջավայրի վրա ծայրահեղ կործանարար ազդեցությունից խուսափելու համար»,-եզրակացրել են հետազոտողները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ