News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, որը կընդունվի հակամարտության երկու կողմերի կողմից, միակողմանի խաղաղություն չի ընդունվի ո՛չ Կիեւի, ո՛չ Մոսկվայի կողմից։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, ապա մենք ամենասկզբից ջանքեր ենք գործադրում դրա ավարտի համար։ Որքան առաջ է գնում պատերազմը, այնքան ավելի բարդ է։ Մենք նույնիսկ հիմա խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ գոնե հրադադարի մասին»,-ասել է նա Հունգարիայի իր գործնըկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ հակամարտության հենց սկզբից Անկարան խոսում էր այն մասին, որ «այդ պատերազմում հաղթողներ չեն լինի, ինչպես եւ պարտվողներ չեն լինի կայուն խաղաղության պայմաններում»։

«Մենք կշարունակենք մեր ջանքերը, քանի որ հավատում ենք, որ այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ․․․Անհրաժեշտ է խաղաղություն, որը կընդունեն երկու կողմերը։ Դա հնարավոր չէ առանց երկու կողմերի ներգրավվածության։ Միակողմանի խաղաղությունը չի ընդունվի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի կողմից։ Պետք է նայել ճշմարտության աչքերին»,-հավելել է Չավուշօղլուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի խոստացած 18 Leopard 2 տանկեր եւ 40 հետեւակի մարտական մեքենաներ ժամանել են Ուկրաինա. Spiegel
Ըստ թերթի՝ Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարելու մասին Գերմանիայի իշխանությունների որոշումից մոտ երկու ամիս անց տեխնիկան հաջողությամբ փոխանցվել է Կիեւին․․․
Եվրահանձնաժողովը կվերաֆինանսավորի ռազմամթերքի համար ԵՄ անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը
Նախ, մենք կարող ենք ԵՄ անդամ բոլոր երկրներին ասել, որ եկել է ժամանակը Ուկրաինային տրամադրելու․․․
Զինամթերք արտադրող լեհական ընկերությունը կմեծացնի իր կարողությունները Ուկրաինա մատակարարելու համար
Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ մի քանի անգամ ավելացնել արտադրությունը․․․
Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Թուրքիայի նախագահը չի բացառել տնտեսական համագործակցության հարցում նոր քայլերը ․․․
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ․․․
Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ ՌԴ-ի եւ  Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ