News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել Վ.Գ.-ի, Ա.Հ.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից փաստաթղթեր կեղծելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներով պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ կազմելու, Էկոնոմիկայի նախարարություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու տվյալներ: Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ շահառուի կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերն ու տեղեկատվությունը ոչ պատշաճ ուսումնասիրելու հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արդյունքում, Վ.Գ.-ի կողմից հափշտակվել է 57 մլն 780 հազար դրամ, Ա.Հ.-ի կողմից՝ 16 մլն 192 հազար 940 դրամ, իսկ Ս.Ղ.-ի և Գ.Զ.-ի կողմից՝ 58 մլն 500 հազար դրամ:

Վերոշարադրյալի հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնել), 325-րդ հոդվածի 1-ին մասով` (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ