News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության  զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անկացնելու համար։

Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Ամենաշատ