
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, այսօր՝ հունվարի 31-ին, որոշել է 2 ամսով կալանավորել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»:
Մենք տեղեկացանք, որ քրեական վարույթը, որով նա անցնում է, վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է «Պատրոն Դավոյին», և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան:
ԱԱԾ-ն ձերբակալել է «Պատրոն Դավոյին». նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան