News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Առաջին առերեսումների ժամանակ ոստիկաններից մի քանիսն ասել էին, որ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը, բայց հետո արդեն Խուդինյանի հետ  առերեսման ժամանակ ինքն ասաց,՝ ես չեմ տվել հրամանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, Խուդինյանն ասել է, որ ամեն մեկը գործել է իրավիճակից ելնելով. «Մի շարք հակասություններ կային ոստիկանների ցուցմունքների մեջ: Մի մասն ասում էր Վայբերով են ստացել հրամանը, մի մասն ասում էր՝ Խուդինյանն է տվել հրամանը, մի մասն ասում էր՝ չենք ճանաչում, քաղաքացիական համազգեստով մեկն է տվել: ՔԿ-ն մեզ ասաց, որ պարտադիր է առերսումը կարմիրբերետավորների հրամանատարի հետ: Իսկ գուցե հենց ինքն է տվել բերման ենթարկելու հրամանը: Եթե նույնիսկ ինքը տված լինի, իրեն էլ մեկը պետք է տված լինի, եւ այսպես կհասներ ամենավերեւ, որտեղից իջել է հրամանը:

Մենք քննիչին առաջարկեցինք, որ առերեսում անեն ոստիկանների միջեւ, գտեք հակասությունը, որից հետո նոր առերեսում լինի մեզ հետ: Հիմա արհեստական է առերեսումը մեզ հետ, կարծես արհեստականորեն ձգձգում են, քանի որ բոլոր ոստիկանների հետ առերեսումը ամիսներ կտեւի:

Ոստիկանները խոստովանել են, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել, եւ Խուդինյանը ներողություն է խնդրել ծնողներից: Եթե անօրինականություն է տեղի ունեցել, թող գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրեն՝ առանց հրամանի գործողություն անելու համար: Մենք կտեսնենք, որ առաջ է գնում գործը, որից հետո կմտածենք՝ շարունակենք առերեսումները, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ծնողներին օրինական պահանջ ներկայացվեր՝ հեռանալ «Եռաբլուրից» իրենք կհեռանայի՞ն, Արա Ռոստամյանը պատասխանեց. «Իրավիճակից է կախված: Այնպես չէ, որ որեւէ մեկը որոշում է կհեռանա, թե ոչ: Ամեն մի դեպքում մենք ծնողներով իրար հետ խորհրդակցում ենք: Մենք որեւէ խնդիր չունենք պետության հետ, երբ ինքնպատակ երկրի ղեկավարը նպատակ է դնում, որ ինքնպատակ ճեղքելով պետք է գնա «Եռաբլուր», շատ հնարավոր էր, որ եթե բարձրաստիճան ոստիկանները մոտենային մեզ եւ բանակցությունների միջոցով  կոմպրոմիսի գայինք: Եթե ասեին, որ չենք մոտենալու երեխաների շիրիմներին, մենք քննարկում կունենայինք  ու կորոշեինք, թե ինչ կանեինք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 133 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 200 մեքենա
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում...
Մեքենայում շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա հայտնաբերվեց
Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները...
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով մեկնել է 4 մարտկան հաշվարկ
Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող…
Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին
Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին...
1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ…
Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է
Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ