
Գործոնները, որոնք կազդեն փոխարժեքի տատանումների վրա, շատ են եւ անկանխատեսելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանեց, որ դրա վրա ազդեցություն կունենան կապիտալի ներհոսքը կամ արտահոսքը, ներմուծման եւ արտահանման դինամիկան եւ այլն։
Գալստյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա միտումը պայմանավորված էր աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով։