News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՅԵնս Սթոլթենբերգը երեքշաբթի քննադատել է Չինաստանին «իր հարեւաններին վախեցնելու եւ Թայվանին սպառնալու համար» եւ ընդգծել է Ճապոնիայի եւ այլ ժողովրդավարական երկրների համար դաշինքի հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ միջազգային կարգի պաշտպանության համար, հաղորդում է AP-ը։

Դա անվանելով «կրիտիկական պահ ՆԱՏՕ-ի եւ Ճապոնիայի համար»՝ Սթոլթենբերգը, որն այցով գտնվում է Տոկիոյում, հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը «ավտորիտար ճնշում են գործադրում կանոնների վրա հիմնված միջազգային կարգի վրա»։

Նրա խոսքով՝ անդրատլանտյան եւ Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգությունը «խորապես փոխկապակցված են, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն Ուկրաինայում ազդանշան կդառնա այն մասին, որ ավտորիտար ռեժիմները կարող են իրենց նպատակներին հասնել բիրտ ուժի օգնությամբ»։ «Դա վտանգավոր է»,-ասել է նա։

«Չինաստանն ուշադիր հետեւում է տեղի ունեցողին եւ դասեր է քաղում, որոնք կարող են ազդել նրա ապագա որոշումների վրա»,-հավելել է նա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Չինաստանը զգալիորեն մեծացնում է իր զինված ուժերը, ներառյալ միջուկային զենքը, վախեցնում է իր հարեւաններին եւ սպառնում է Թայվանին, փորձում է վերահսկել ենթակառուցվածքների կարեւորագույն օբյեկտները եւ ապատեղեկատվություն է տարածում ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի պատերազմի մասին։ Չինաստանը փորձում է վերահսկել իր հարեւաններին եւ սպառնում է Թայվանին: Չինաստանը մեր հակառակորդը չէ, բայց մենք պետք է հասկանանք խնդրի մասշտաբը եւ միասին աշխատենք դրա լուծման ուղղությամբ»,-ասել է Սթոլթենբերգը։

Չինաստանի նկատմամբ Սթոլթենբերգի ուղղակի քննադատությունը հակադրվում է Կիշիդայի ավելի անուղղակի արտահայտությանը, որը դեմ էր Արեւելյան Չինաստանի եւ Հարավչինական ծովում ստատուս քվոյի ցանկացած միակողմանի ուժային փոփոխության:

Ճապոնիան, որն արդեն ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն է, վերջին տարիներին ընդլայնել է իր ռազմական կապերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ