News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ հյուսիսից եւ արեւելքից 7 անդամ երկրներ Եվրահանձնաժողովին ԱՄՆ-ի հետ «սուբսիդիաների վտանգավոր մրցավազքի» վերաբերյալ նախազգուշացում են արել։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ֆինանսների նախարարությունը:

Նախարարությունը հաստատել է Der Spiegel ամսագրի տեղեկությունն այն մասին, որ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Դանիայի եւ Սլովակիայի ֆինանսների նախարարները նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին, որում ասվում է, որ ընկերություններին չափազանց լայն ֆինանսական աջակցությունը, որը «արդարացված չէ շուկայի ակնհայտ ձախողումներով», կարող է հանգեցնել վտանգավոր «սուբսիդիաների մրցավազքի»։

Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան նույնպես հայտարարել է, որ սխալ կլիներ «ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմ սանձազերծել»։

«Պատասխան պրոտեկցիոնիստական միջոցների ներդրումը կսպառնա ԵՄ երկրների ֆիսկալ կայունությանը եւ կհանգեցնի ներքին շուկայի աշխատանքի խաթարման»,-գրել է նա Twitter-ի իր էջում: «Մենք պետք է ամերիկյան կողմի հետ գտնենք փոխզիջումային լուծում, որը թույլ կտա պահպանել արդար մրցակցային միջավայրը»,-հավելել է նա։

Դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել է, որ կադապտացնի պետական օգնության իր կանոնները, որպեսզի կանխի ներդրումների արտահոսքը, որն առաջացել է ինֆլյացիայի նվազեցման վերաբերյալ ամերիկյան օրենքի պատճառով, որը կարող է անբարենպաստ դրության մեջ դնել ԵՄ-ից բիզնեսներին եւ եվրոպական ընկերություններին, հաղորդում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ