News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն ահազանում է, որ աղբի կոնտեյների տակի հարթակները կառուցելու համար մեկ տարվա ընթացքում աստղաբաշխական աճ է տեղի ունեցել` մեկ հարթակի արժեքը 48 հազար դրամից դառնալով  97 հազար դրամ:

«Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել

Սիրելի երևանցիներ, մի շտապեք քանդել այդ հարթակները: Ադամանդի փոշի չկա:

Փոխարենը կա մեկ տարվա ընթացքում մի հարթակի կառուցման համար աստղաբաշխական աճ:

Այսպես, եթե 2021 թվականին մեկ հարթակի համար քաղաքապետարանը ծախսել է 48 000 դրամ, ապա 2022-ին մեկ հարթակի կառուցումը գնահատվել է արդեն 97000 դրան:

Շինարարության ոլորտում աշխատող ծանոթներս ասում են, նման շեշտակի գնաճ չի եղել:

Բացի այդ, եթե գներն այդքան աճել են, ապա ո՞նց են 2023֊ին նվազել՝ կազմելով 87 000 դրամ:

Կարևորի մասին. ինձ հիմնավոր պատասխան տալու համար պետք է ներկայացվեր մասնագիտական կազմակերպության կողմից արված և կնիք պարունող նախահաշվի փաստաթուղթը:

Բայց ՆԱԽԱՀԱՇՎԻ պատշաճ փաստաթուղթ ՉԿԱ 2022֊ի մրցույթում:

Դա հենց այն է, ինչը ես վերջին շաբաթներին ահազանգում եմ ու պնդում, որ նման կերպով արված շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Բացի այդ, զարմացրեց նաև 2022֊ի աշխատանքների ծավալը:

Ընդհանուր ծախսը այդ տարի կազմել է ... ուշադրություն ... 98 միլիոն դրամ:

Բաժանում ենք մեկ հատի իրենց նշած արժեքի վրա և ստանում 1000֊ից ավելի արբարկղի հարթակ:

Քուանշ, ինչպես կասեր նախկինում ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը:

Հասցեները պատրա՞ստ եք տրամադրել ու մի մեքենա, որ հատիկ֊հատիկ հաշվեմ: )))

Եթե հանկարծ վերահսկող որևէ կառույցի մոտ ցանկություն առաջանա ստուգել, ստորև ներկայացնում եմ հղումները՝

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...#

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...#

Հ.Գ. Երևանի ավագանին ունի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողով, որը, կարծում եմ, պիտի վերահսկի գնումների ոլորտը:

Ես մշակույթի, առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովից եմ և ինձանից շատ մեծ ջանքեր, տարբեր մասնագետների հետ աշխատել է պահանջում ամեն նման ուսումնասիրությունը:

Քաղշին տեսչությունն էլ պիտի վաղուց արձագանքեր գրառումներիս: Բայց լռում է:

Ո՞վ է այս ուղղությամբ աշխատում, տիկնայք և պարոնայք:

Հ.գ. 2 «Ընդդիմադիր» խմբակցութնուններին էլ գրառումներս չհետաքրքրեցին:

Դե հա, սա Հայկ Մարությանի մեջքի հետևից ամեն նիստին նրան փնովել չէ, որ ջանք չպահանջի»,- գրել է  նա:

Տպել
Ամենաշատ