News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թայվանի բնակիչը դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման եւ 3,04 միլիոն նոր թայվանական դոլարի (91 350 ԱՄՆ դոլար) տուգանքի այն բանից հետո, երբ նրա ընտանի թութակը վնասվածք է պատճառել բժշկին:

Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալության տվյալներով՝ թռչնի պատճառով ընկնելու հետեւանքով բժիշկ Լինի կոնքազդրային հոդը դուրս է ընկել եւ կոնքի ոսկորները կոտրվել են:

Թռչունը իջել է բժշկի մեջքին եւ վախեցրել նրան՝ թեւերը թափահարելով:

Դատարանը պարզել է, որ տերը թռչնին եւ մի մակակայի զբոսանքի է տարել այն վայրի մոտ, որտեղ բժիշկ Լինը սովորաբար վազում է։

Բժիշկ Լինը դատի է տվել թութակի եւ մակակայի տիրոջը՝ անզգուշությամբ վնաս պատճառելու համար, ինչպես նաեւ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ֆինանսական փոխհատուցման համար:

Նա դատարանին ասել է, որ ստացած վնասվածքների պատճառով մեկ շաբաթով հոսպիտալացվել է եւ վեց ամսից ավելի չի կարողացել աշխատել, եւ այդ թվում՝ երեք ամիս հատուկ խնամքի կարիք է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ