News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե որ տեսակին է պատկանում կոկորդիլոսակերպ սարսափելի արարածը, որը որս է արել անգլիական Դորսեթ կոմսության ափերին Յուրայի դարաշրջանում։

Երկմետրանոց կենդանու մնացորդները 2017 թվականին հայտնաբերվել են բրածոների որսորդների կողմից՝ լողափին մի շարք սողանքներից հետո: Հնագույն կենդանին ստացել է Turnersuchus hingleyae անունը՝ ի պատիվ իրեն հայտնաբերող Փոլ Թերների եւ Լիզզի Հինգլիի:

«Չարմության կոկորդիլոսը», ինչպես նրան անվանում են Դորսեթում, ցուցադրվում է Լայմ Ռեջիսի թանգարանում, եւ նոր ուսումնասիրությունը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ ավելի շատ այցելուներ կցանկանան դեմ առ դեմ հանդիպել նրա հետ:

Թեեւ այս կենդանին նման է կոկորդիլոսի եւ խոսակցական լեզվում հայտնի է որպես «ծովային կոկորդիլոս», այն պատկանում է Thalatosuchian ցեղին, որը հաճախ նկարագրվում է որպես ժամանակակից կոկորդիլոսների նախնիների ազգակից տեսակ եւ ազատ ապրել է յուրյան դարաշրջանում:

Իր համեմատաբար երկար, բարակ երախի շնորհիվ Turnersuchus hingleyae-ն նման է եղել ժամանակակից գարիալ կոկորդիլոսներին, որոնք հանդիպում են հյուսիսային Հնդկաստանի խոշոր գետային համակարգերում: Հատկապես խոշոր է եղել գանգի այն հատվածը, որտեղ տեղակայված են ծնոտի մկանները, ինչը կարող է վկայել արագ կծելու եւ, հետեւաբար, արագ շարժվող ձկներին, ութոտնուկներին կամ կաղամարներին բռնելու ունակության մասին:

Նոր բացահայտումները նկարագրված են Journal of Vertebrate Paleontology-ում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ