News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը երեքշաբթի յոթ իրանական ընկերություններ ավելացրել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ ընկերություններն արտադրում են դրոններ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ Այս մասին տեղեկացրել է առեւտրի նախարարությունը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ տարի անց դաշնակիցները սկսել են Կիեւ մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի դիմակայեն իրանական արտադրության թեւավոր հրթիռներին եւ կամիկաձե անօդաչուներին, որոնք ռուսական զորքերն այս ձմռանն օգտագործել են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների դեմ գրոհելու համար։

Այս ամիս մի փոքր ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինայի համար ձեռք բերել ԱՄՆ-ում արտադրված ՀՕՊ փոքր եւ միջին հեռահարության NASAMS համակարգ, որը պաշտպանում է անօդաչուների, հրթիռների եւ ինքնաթիռների գրոհներից։ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային նման երկու համակարգ է տրամադրել։ Տեղեկացվել է, որ շուտով նոր NASAMS-ներ կտրամադրեն։

ՀՕՊ այլ վերերկրյա, մասնավորապես՝ Patriot համակարգեր, որոնք արտադրում է Raytheon Technology Corp-ը, Կիեւին խոստացել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Նիդեռլանդները։

Ցուցակում ավելացվել են հետեւյալ իրանական ընկերությունները. «Ավիացիոն շարժիչների նախագծում եւ արտադրություն», «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժեր», «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետազոտությունների եւ ինքնապահովման ջիհադի կազմակերպություն», «Օջե Փարվազ Մադո Նաֆար ընկերություն», «Փարավար Փարս ընկերություն», «Կոդս ավիացիոն արդյունաբերություն» եւ «Շահեդ ավիացիոն արդյունաբերություն»։

Առեւտրի նախարարության հաղորդման մեջ նշվել է, որ իրանական անօդաչուները Ռուսաստանին են տրվում Ուկրաինայում օգտագործելու համար, ինչը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ