News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում եւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

Ես խնդրել եմ, որ  մինչեւ ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասել էր նա:

Տոնավաճառի աշխատողը եւս անակնկալի էին եկել այս որոշումից. «Մեզ հանկարծակիի են բերել, այսպես չի կարելի: 30 տարի էստեղ աշխատում ենք: Իսկ փակելուց առաջ այլընտրանք առաջարկե՞լ են, չեն առաջարկել: Չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ապրանքը տեղափոխելու տեղ չունեմ: Այսքան ապրանքը ի՞նչ եմ անելու, բավական մեծ գումարներ ենք ներդրվել: Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու»,-ասել էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը. Տեսչական մարմին
Վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է…
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Ամենաշատ