News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս պահին «Մալաթիա» տոնովաճառի մոտ 10 աշխատակիցներ շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ հանդիպում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տոնավաճառի աշխատակիցների պահանջները: Մինչ այդ տոնավաճառի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում էին ժամանակ տալ, որ տոնավաճառի ղեկավարությունը վերացնի թերությունները, ոչ թե փակել տոնավաճառը:

Մինչ այդ տոնավաճառի տնորենն ասաց. «Երեկ երեկոյան տեսչական մարմինն այստեղ է եղել, նորից ամեն ինչ նայել են, հիմա պետք է պայմանավորվենք, թե ինչ պետք է արվի: Որպեսզի գաղտնի ոչ մի խոսակցություն չունենանք 10 հոգի ընտրեք, թող մեզ հետ ներս գան»,-ասաց տնօրենը: Նա նաև լրագրողներին ներս հրավիրեց` հայտարարելով, թե գաղտնի բան չպետք է լինի:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ