News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իսպանիան մտադիր է 4-6  Leopard տանկ փոխանցել Ուկրաինային, հաղորդում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

Նշվում է, որ վերջնական թիվը կախված կլինի 53 մարտական մեքենաների վիճակից, որոնք շուրջ 10 տարի պահվում են Սարագոսայում։ Այժմ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում տանկերի շտապ վերականգնման շուրջ։ Պարբերականը ճշտում է, որ Գերմանիան հայտարարել է 14 տանկ փոխանցելու մասին՝ որպես «առաջին քայլ», իսկ Կանադան՝ 4 տանկ։

Թերթը գրում է, որ իսպանական Leopard տանկերի վերանորոգման արժեքը կարող է գերազանցել մեկ միավորի դիմաց կես միլիոն եվրոն։ Տանկերի վերականգնման ենթադրյալ ժամկետը՝ երկուսուկես ամիս, համընկնում է այն կուրսի տեւողության հետ, որը թագավորության բանակը մշակել է ուկրաինացի տանկիստների ուսուցման համար։ Այն կանցկացվի Սարագոսայի ազգային ուսումնական կենտրոնում։

Պարբերականը ճշտում է, որ պաշտպանության նախարարությունը կարող էր Կիեւին մատակարարել նաեւ Leopard-ի պահեստամասերի հավաքածու։ Զինամթերքի՝ 120 միլիմետրանոց արկերի մատակարարումն ավելի դժվար է իրականացնել, քանի որ Իսպանիան դրանք չի արտադրում, արդյունքում ստիպված կլինի դիմել Թագավորության բանակի պաշարներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Արեւմուտքին երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին․․․
Իտալիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա
Սա միջոց չէ, որն օգտագործվում է հարձակվելու համար, այն ծառայում է ռուսական հարձակումներից պաշտպանվելուն․․․
Համաշխարհային տնտեսությունը դանդաղում է Ուկրաինայի հակամարտության պատճառով․ Sabah
Ըստ հրապարակման՝ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո տարբեր երկրների պետական․․․
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը բարդացնում է իրավիճակը 
Այն, որ Արեւմուտքն Ուկրաինային զինում է տարբեր սպառազինություններով, մենք կարծում ենք, որ դա բարդացնում է ․․․
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիեւի ռեժիմի կողմից․ ԱԳ նախարար Լավրով
Արդեն վաղուց են ներքաշվել հակամարտության մեջ եւ ներքաշվում են դրա մեջ ավելի ու ավելի խորը․․․
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ
Ինչպես հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, Սլովակիայից, Ֆրանսիայից․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ