News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր տոնավաճառի 50-60 տոկոսը բացօթյա է, խնդիրներ կան փակ տաղավարների հետ, որտեղ տեսչական մարմնի 17 պահանջներից 12-ն արվել է, 5 կետի համար էլ թող ժամանակ տան: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը:

«Էս ձմռանը կոմունալ ծախսեր կան, վարկեր կան, երեխեք կան, այստեղ ամեն մեկի հետեւից 5-7 հոգի մարդ է կանգնած, չեն մտածո՞ւմ, էդ մարդիկ ոնց են ապրելու: Եթե խոսքը պաժառի մասին է, ես կգերադասեմ ես վառվեք, բայց երեխեքս սոված չմնան: Դաժան է դա: Իրենք հասկանո՞ւմ են՝ իրենց հացից կտրեն, ինչ կանեն: Մեկը վառվում է, 18-ը սոված են մնում, դա նույն բանն է: Թող մնածեն, որ էսքան մարդու անհաց են թողնում:

Մենք խնդրում ենք պետական մարմիններին, թող գան, ժամանակ տան: Տնօրենը չի հրաժարվում, բոլոր պահանջներն էլ կատարում է: Մեր հակահրդեհային համակարգը ամենաապահովներից մեկն է, մենք ապշած ենք ուղղակի: Դպրոցներում չկա, մանկապարտեզներում չկա: Չի կարելի է 500-600 մարդկանց ասել՝ գնացեք, սոված մեռեք: Ուզում է փակե՞լ, թող տես սարքի, մարդկանց հատ-հատ աշխատանքով ապահովի, բոլորս թողնենք գնանք: Ես ուսանող ունեմ, վճար պետք է տամ, եթե երեք ամիս փակեն, ես ո՞նց եմ անելու:

Ո՞ւր են էդ դեպուտատները, մի հոգի չի եկել։ Ընտրություններին գալիս են ոտքերներս մոտ, հիմա չկան ընդհանրապես, բա ո՞ւր եք, արա, եկեք»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

Տպել
Ամենաշատ