News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում տասնամյակի խոշորագույն գործադուլը տեղի կունենա չորեքշաբթի, աշխատավարձերի բարձրացման պահանջներով բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչեւ կես միլիոն մարդ:

Բողոքի ակցիաներ կկազմակերպեն տարբեր մարզերի հարյուր հազարավոր աշխատակիցներ, բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս գործադուլը կդառնա ամենախոշոր գործադուլը վերջին տասնամյակում: 

Գործադուլավորների հիմնական խումբը կներկայացնեն կրթության ոլորտի աշխատակիցները. ավելի քան 300 հազար ուսուցիչներ դուրս կգան բողոքի ցույցերի Անգլիայում եւ Ուելսում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում երկրում ճգնաժամի ֆոնին: Դա կդառնա պատմության մեջ ուսուցիչների ամենախոշոր գործադուլը, այն կազդի ավելի քան 23 հազար դպրոցների վրա: Նրանց կմիանան բրիտանական 150 համալսարանների 70 հազար աշխատակիցներ։

Բացի այդ, չորեքշաբթի ցույցի դուրս կգան առնվազն 100 հազար բրիտանացի պետական ծառայողներ, ինչը կդառնա վերջին տարիների ընթացքում պետական հատվածի աշխատակիցների ամենախոշոր գործադուլը: Գործադուլ կկազմակերպեն 123 կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ բազմաթիվ նախարարություններ, կառավարական գերատեսչություններ, գործակալություններ եւ վարչություններ։

Ցույցեր կկազմակերպեն նաեւ տրանսպորտի ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես ASLEF արհմիության մեքենավարները եւ RMT արհմիության անդամները 14 երկաթուղային ընկերություններից: Լոնդոնում տրանսպորտի աշխատակիցների բողոքի ակցիաներին կաջակցեն ավտոբուսների մոտ 1,9 հազար վարորդներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ