News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։               

Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:

Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը:  Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:

Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին...
Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
Նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ...
Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյան
Ձեր հայրենասեր թիմը, պարո´ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ։ Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր...
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը...
Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
Լորան Վոքիեն մտահոգություն է հայտնել միջանցքի ավելի քան 100 օր փակ լինելու…
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին
Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական…
Ամենաշատ