News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mazda ընկերությունը ներկայացրել է նոր յոթ տեղանոց CX-90 քրոսովերը։ Մեքենայի դիզայնը նույն ոճով է, ինչ 2022 թվականի գարնանը ներկայացված CX-60-ը, իսկ 2023 թվականի վերջին ընկերությունը նախատեսում է թարմացնել իր եւս երկու մոդելները։

Մեքենան ունի երեք շարք նստատեղ, որոնց վրա կարող է տեղավորվել 8 մարդ։ Սրահում կա 12,3 դյույմ անկյունագծով թվային կառավարման պանել եւ մեդիահամակարգի էկրան։ Mazda-ի ֆլագմանական քրոսովերը, որը հիմնականում կենտրոնացած է ամերիկյան շուկայի վրա, ստացել է համայնապատկերային ապակե տանիք։

CX-90-ի կապոտի տակ գտնվում է 6-ցիլինդրային բենզինային շարժիչ՝ 340 ձիաուժ հզորությամբ եւ ավտոմատ փոխանցման տուփով։ Մեկ այլ տարբերակ ունի վերալիցքավորվող հիբրիդային սկավառակ:   

Ընկերությունը նաեւ CX-90-ի վրա ներդրել է Kinematic Posture Control համակարգը, որը շրջադարձ մտնելիս արգելակում է հետեւի ներքին անիվը՝ թափքի թեքումը նվազեցնելու եւ վարորդի տպավորությունները լավացնելու համար։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն եւ Գերմանիան համաձայնության են եկել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների ապագայի շուրջ
Եվրամիության անդամ երկրների նախնական առաջարկը ավտոմեքենաների համար ածխաթթու գազի արտանետումների նոր ստանդարտների վերաբերյալ հետաձգվել է․․․
Hyundai-ը Չինաստանում ներկայացրել է Mufasa նոր քրոսովերը
Ենթադրվում է, որ քրոսովերի սերիական տարբերակը Շանհայի ավտոսրահում կհայտնվի...
Ուզբեկստանում «Գազել»-ի ամբողջովին փայտյա մոդել են ստեղծել
Մոդելը ոչ միայն հագեցած է պատուհաններով եւ օդանցքով, այլեւ ունի բացվող դռներ․․․
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Chevrolet-ն 2024թ. արտադրությունից կհանի Camaro մոդելը
Chevrolet ամերիկյան ավտոարտադրողը նախատեսում է ավարտել Camaro-ի արտադրությունը...
Porsche-ն շաբաթվա օրերի պատվին մոդելների շարք է թողարկել
Porsche Exclusive Manufaktur գործարանի անհատականացման ծրագրի շրջանակներում ընտրվել են յոթ երանգներ՝ Paint to Sample գունապնակից․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ