News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

  1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․  Ազգային օպերատորը` «Հայփոստը», այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ «Հայփոստը» կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ