News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ՊՆ, սակայն նրան չեն թույլատրել որպես պատգամավոր այցելել կենտրոնական հավաքակայան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ընդդիմադիր պատգամավորը հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով նիստի ժամանակ։

Մանուկյանը հայտնեց, որ հունվարի 18–ին դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Աննա Գրիգորյանի, Արգիշտի Գևորգյանի հետ ձմեռային զորակոչի ընթացքում այցելեն կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու իրավիճակին, շփվելու սպայակազմի հետ ծանոթանալու խնդիրների հետ և հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալ, ինչն օրենսդրությամբ ամրագրված է նրանց ֆունկցիաների մեջ։

«Երեկ ստացել եմ պատասխան, որ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու նպատակով ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում»,–ասաց նա` հավելելով, որ սա արդեն ՊՆ–ի կողմից «երկրորդ նպատակահարմար չհամարված դեպքն է»։

Նախկինում Մանուկյանը դիմել է նաև եռամսյա զորահավաքի օրերին առաջնագծի որոշ հատվածներ այցելելու համար։

«Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է ևս մեկ փաստի մասին, որ հանուն անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համագործակցության որևէ եզր չեն թողնում, որ գոյանա», - ասաց Մանուկյանը:

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ ինքը ևս ՊՆ–ին դիմել է առաջնագիծ գնալու համար, սակայն իրենց էլ են մերժել, և պետք չէ այստեղ այլ միտում տեսնել. «Որ մի տասը անգամ դիմած լինեիք, մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ։ Հիմա այս անգամ թույլ չեն տվել, մյուս անգամ թույլ կտան։ Երբ որ հետևողականորեն անընդհատ դիմեք, անընդհատ մերժեն, ձեր մեկնաբանությունը ընդունելի կլինի»,–ասաց Գաբրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ