News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի ՌԾՈւ-ի միանգամից երեք նավակազմ պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել օվկիանոս, տեղեկացրել է Իրանի Tasnim լրատվական գործակալությունը։

Հաղորդագրությունում նշվել է, որ Իրանի ՌԾՈւ-ի 89-րդ նավատորմիկը երկրի հարավարեւելյան Չաբահար ծոցի Կոնարակ նավահանգստից կուղեւորվի արդեն նավարկության դուրս եկած 86-րդ եւ 88-րդ նավատորմիկների հետեւից։

86-րդ նավատորմիկի կամ 360-րդ նավատորմիղային միավորման կազմի մեջ են մտնում «Մակրան» ուղղաթիռակիրը եւ «Դանա» ականակիրը։ Նավատորմիկին հրամայված է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել եւ անցնել Պանամայի ջրանցքով։

 

88-րդ նավատորմիկի «Ալբորզ» ականակիրն արդեն սկսել է Ադենի ծոցի պարեկումը, որտեղ նրա պարտականությունների մեջ է մտնում առեւտրանավերի պահպանությունը։ ՌԾՈւ-ի 89-րդ նավատորմիկի «Թոնբ» դեսանտային նավի եւ թիկունքի ապահովման «Բենդեր Աբաս» նավի վրա գործնական ուսուցում կստանան Նոուշեհրի Իմամ Հոմեյնիի անվան Ռազմածովային ակադեմիայի կուրսանտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ