News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չեմ կարող ասել՝ ինչ կոնտեքստում է Սասուն Միքայելյանը նման բան ասել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս «Եռաբլուրում» ԵՄԿ ղեկավար Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել:

«Սասուն Միքայելյանը անցել է այնպիսի ճանապարհ, որ լավ պատկերացնում է զինված ուժերում եղած-չեղածը: Որեւէ հայտարարություն, որ նա անում է, դրա համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք հանգամանքներ, պետք չի կոնտեքստից կտրել:

Մեր բանակում, այո, մի շարք խնդիրներ եղել են, բանակն ունեցել է որոշակի մարտահրավերներ, բայց խնդիրն այն է, որ մեր հակառակորդ երկրի բանակն այն բանակը չի եղել, որին պատրաստ ենք եղել դիմակայելու: Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին կատարել հակառակորդ երկրի հետ խնդիրները լուծելու համար: Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավական լավ կռվել է, ուղղակի ուժերը եղել են խիստ անհամաչափ: Ուղղակի պետք է կանխատեսեինք սա եւ տասնամյակներ առաջ պատրաստվեինք այդ օրվան»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ