News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛  սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:

Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:

Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով  առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:

Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով  նրանց տրամադրվելու է  որոշակի գումարի չափով աջակցություն։

Տնտեսական  ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները:

Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև  կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող  հրատապ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցություններում քննարկվել է նաեւ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Քննարկվել են «հացահատիկային գործարքը», Սիրիան եւ Ղարաբաղը․․․
Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը․․․
ԱԳՆ ղեկավարը ողջունում է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովի հայտարարությունը
Միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են կատարման համար․․․
ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ
Բացի այդ, Հանձնաժողովը վկայակոչում է նույն հարցի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ․․․
Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
Նրանց դիտարկումներով՝ միջանցքով երթեւեկությունը «շատ դժվարացել է», ինչը անհնարին է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը․․․
ՀՀ-ն Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում. ՀՀ ԱԳՆ
Նրա խոսքով՝ միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ