News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական բեւեռացումը (քաղաքական հայացքների ծայրահեղ տարբերությունը) վնասակար է առողջության համար, պարզել են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հոգեբանները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal of Health and Social Behavior ամսագրում։

Հեղինակները վերլուծել են ավելի քան 4000 մարդու հարցման տվյալները նրանց քաղաքական հայացքների, քաղաքական կյանքի մասնակցության, ընդդիմադիր քաղաքական կուսակցության նկատմամբ զգացմունքների եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ:

Հետազոտության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չափազանց զգացմունքային են քաղաքականության նկատմամբ եւ շատ բեւեռացված են, ավելի վատ են գնահատում իրենց առողջությունը։

«Վիրավորվելը նրանցից, ովքեր գտնվում են մյուս ճամբարում,  հակառակ կուսակցության անդամների հետ հարաբերություններից խուսափելը հանգեցնում է սթրեսի։ Հավանաբար, հենց դա էլ վատ ինքնազգացողության պատճառ է», – նշել են գիտնականները։

Սակայն հեղինակներն ընդգծել են, որ մասնակցիներն իրենք են գնահատել իրենց վիճակը, ուստի հետագայում անհրաժեշտ է կրկնել հետազոտությունն ավելի օբյեկտիվ արդյունքներ ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ