News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առայժմ չեն առաջադրել: NEWS.am-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից փոխանցեցին, որ թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում վերջնական որոշում առայժմ չունեն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցի վերաբերյալ որոշում կայացված չէ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ այս պահին որոշում չունեն:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Նշենք, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի, թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ