News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատը բռնագրավել է հուսիթների համար Իրանի կողմից մատակարարվող զենքով եւ զինամթերքով նավը, որը ուղեւորվում էր Եմեն, գրում է The Wall Street Journal-ը։

Հունվարի 15-ին ֆրանսիական ռազմանավը Եմենի ափերի մոտ կանգնեցրել էր նավը, որը կասկածվում էր զենքի մաքսանենգության մեջ։ Նավում ֆրանսիացիները հայտնաբերել են ավելի քան 3000 գրոհային հրացան, կես միլիոն փամփուշտ եւ 20 հակատանկային կառավարվող հրթիռ:

«Գործողությունը, որը համակարգվել է ԱՄՆ-ի զինվորականների հետ, հանդիսանում է Մերձավոր Արեւելքում զենքի մաքսանենգության դեմ պայքարում Ֆրանսիայի ավելի ակտիվ դերի արդյունք», -գրում է թերթը։

Ամերիկացի զինվորականների տվյալներով վերջին երկու ամսում բռնագրավվել է Եմեն տեղափոխվող ավելի քան 5000 միավոր զենք եւ 1,6 մլն միավոր զինամթերք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ