
Ղազախստանի Առեւտրի նախարարությունը հանդես է եկել Ռուսաստանում հանրապետության առեւտրային ներկայացուցչության փակման մասին հայտարարությամբ, նշվում է օրինագծերի պորտալում տեղադրված փաստաթղթում։
«Լուծարել Ղազախստանի Հանրապետության Առեւտրի եւ ինտեգրման նախարարության «Ղազախստանի Հանրապետության առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանի Դաշնությունում» պետական հաստատությունը»,- նշվում է փաստաթղթում։
Այն ընդունելու համար որպես հիմք է նշվում երկրի վարչապետի 24.01.2023 № 12-11/Բ-70 հանձնարարությունը, որի բովանադակությունը չի բացահայտվում։ Նախծագծի հանրային քննարկումները կտեւեն երկու շաբաթ։
Ռուսաստանում առեւտրային ներկայացուցչություն հիմնելու մասին որոշումն ընդունվել է 2002 թվականի նոյեմբերի 19-ին։