News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Մի քանի տասնյակ կանայք այսօր՝ փետրվարի 1-ին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց՝ հաջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։

Խաղաղ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ իրենք միանում են արցախցի մայրերին, նրանց մտահոգություններն ու խոսքերը ձևակերպել են և նամակով կհանձնեն ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

«Սա միասնության ու համերաշխության նախաձեռնություն է։ Մենք այստեղ ենք՝ արցախցի կանանց նամակը մեր ձեռքով հանձնելու  ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և խնդրել նրան նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հանձնել, արցախցի մայրերի ձայնը լսելի դարձնել։ Արցախցի երեխաները հիսուն օրից ավելի է՝ մատնված են սովի, ցրտի, զրկված են դպրոցից ու մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30 հազար երեխաների, մի դարձեք Ադրբեջանի հանցակիցը»,-ասաց Արաքսյա Գրիգորյանը՝ բարձրախոսով դիմելով ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին։

Նամակում Անդրեա Վիկտորինին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։

Նախաձեռնող անդամներից մեկը Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված նամակն ընթերցեց անգլերենով, որտեղ մասնավորապես ասված է.

«Մենք սովամահ ենք լինում ու սառում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Սա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մեզ շտապ օգնություն է պետք, և մեզ ձայն է պետք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն։

Գրում ենք ձեզ որպես աշխարհի ամենահզոր կին, բայց նաև որպես մայր, ով սիրում է իր յոթ երեխաներին և խորապես փայփայում է իր թանկագին ընտանիքը: Մեր սրտի խորքից հորդորում ենք ձեզ կանգնել արցախցի կանանց ու երեխաների կողքին և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չշարունակի իր դաժան շրջափակումը»։

ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի մայրերի պահանջների մասին բարձրաձայնող ակցիայի մասնակիցներին մի քանի գույնով հյուսած թելերով թևնոցներ բաժանեցին։

Ինչպես նշեցին կազմակերպիչները, սպիտակ գույնը խորհրդանշում է անպարտելի  ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթանակը, մանուշակագույնը՝ մեր հիշողությունը։

Թևնոցները պատրաստել են արցախցի երեխաները, դրանք երիտասարդներին բաժանվում են որպես միասնության խորհրդանիշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցություններում քննարկվել է նաեւ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Քննարկվել են «հացահատիկային գործարքը», Սիրիան եւ Ղարաբաղը․․․
Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը․․․
ԱԳՆ ղեկավարը ողջունում է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովի հայտարարությունը
Միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են կատարման համար․․․
ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ
Բացի այդ, Հանձնաժողովը վկայակոչում է նույն հարցի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ․․․
Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
Նրանց դիտարկումներով՝ միջանցքով երթեւեկությունը «շատ դժվարացել է», ինչը անհնարին է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը․․․
ՀՀ-ն Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում. ՀՀ ԱԳՆ
Նրա խոսքով՝ միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են․․․
Ամենաշատ