News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրում է 146 424 729 մարդ, մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 555 332-ով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսստատի» նախնական տվյալները։  

Ռոսստատի վիճակագրությունը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնության չորս նոր շրջանների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների տվյալները: 

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի բնակչությունը կազմում էր 146 980 061 մարդ։

«Ռոսստատի» տվյալներով՝ երկրում քաղաքային բնակչությունը կազմում է գրեթե 109,6 միլիոն մարդ, իսկ գյուղական բնակչությունը՝ մոտ 36,8 միլիոն մարդ։

Վիճակագրական գերատեսչության բնակչության թվաքանակի գնահատման մեջ հաշվի են առնվում վերջին մարդահամարի արդյունքները, որոնց ամեն տարի գումարվում են ծնվածների եւ ժամանածների թվերը, հանվում են մահացածների եւ մեկնածների թվերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ