News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրները պրակտիկա կանցնեն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում:

«Կարևոր եմ համարում Ամերիկյան համալսարանի հետ այս ձևաչափով համագործակցությունը և համալսարանի ուշադրությունը հումանիտար հարցերին, տեսության ու պրակտիայի միջև կապին:

Հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրությունն առաջնային է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում», այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոնի տնօրեն Արման Թաթոյանը «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ:

«44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո մեր աշխատանքներում առաջնային տեղ ունեն խաղաղ բնակչության, զինված հարձակումներից տուժած  սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, այդ խախտումների փաստերի հավաքագրումն ու իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքներին և այլն։ ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց ենթակայության ներքո են անցել ջրային ռեսուրսներ, ինչն առաջացրել է ջրի հասանելիության ու ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ»,- ասել է Արման Թաթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները պետք է բարձրաձայնվեն, լուծումներ առաջարկվեն և ամեն ինչ արվի, որ քաղաքական շահերը չվնասեն իրավունքներն ու անվտանգությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել համալսարանի նախկին ու ներկա այն ուսանողներին, ովքեր տարբեր տարիներին ստացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ համալսարանում սովորելու համար, հիմնադրամի տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը:

Նա նաև նշել է, որ սովորողները պրակտիկան անցնելու հնարավորություն կունենան իրենց ընտրած կազմակերպություններում, այդ թվում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ում, այդ թվում՝ ներգրավվելով զեկույցների կազմմանը։

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են,  որ մարդասիրական արժեքները խթանելու նպատակով՝  2017 թվականից Scholae Mundi Armenia-ի հետ համագործակցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հովանավորում է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Արցախի և Իրանի քաղաքացիություն ունեցող ուսանողներին սովորել ՀԱՀ-ում՝ մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով ուսման վարձը։

Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել…
Չենք կարող աչք փակել ԼՂ-ում տեղի ունեցածի վրա, միաժամանակ, հավատարիմ ենք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին…
Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիային Շիրակի մարզից զոհված հայորդիները
2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք…
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն
Ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի․․․
Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ»
Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորմանն այընտրանք չկա․․․
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
Ամենաշատ