News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Բուլղարիան չորեքշաբթի սկսել է հարեւան Սերբիայի հետ վաղուց հետաձգված գազային կապի կառուցումը, որը թույլ կտա ոչ ռուսական գազ ուղարկել Բելգրադ եւ բարձրացնել հարավարեւելյան Եվրոպայում մատակարարումների անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը:

Ռուսաստանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների կրճատումից հետո եվրոպական երկրներն այլընտրանքային մատակարարներ են փնտրում եւ ավելի ակտիվ էներգետիկ համագործակցություն են վարում։

Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ կաշխատի 170 կմ երկարությամբ գազատարը, որը կանցնի Բուլղարիայի Նովի Իսկար քաղաքից մինչեւ Սերբիայի Նիշա քաղաք։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը:

Բուլղարիան, որը նախագիծը դիտարկում է 2012 թվականից, ծրագրում է մինչեւ հոկտեմբերի վերջ իր տարածքում 62 կմ երկարությամբ հողատարածք պատրաստել: Սերբիան, որը շինարարությունը սկսել է անցյալ տարվա փետրվարին, նույնպես պատրաստ կլինի աշնանը։

«Այս նախագիծը տարածաշրջանին նոր հնարավորություններ է ընձեռում իրական դիվերսիֆիկացման եւ մատակարարումների անվտանգության համար»,-ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը բացման արարողությանը, որին ներկա է եղել նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: «Մենք ստանում ենք ընդլայնված հասանելիություն դեպի եվրոպական շուկաներ։ Սերբիան հասանելիություն է ստանում գազի նոր աղբյուրների նկատմամբ, որոնք ստացվում են Հարավային գազային միջանցքից եւ Էգեյան ծովում հեղուկացված բնական գազի համար նախատեսված տերմինալներից»,-ասել է նա։

Ներկայումս երկու երկրների միջեւ միակ գազային հաղորդակցությունը ռուսական գազը TurkStream գազատարից տեղափոխում է Սերբիա։

Նոր խողովակաշարը, որը մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության օգնությամբ, Սերբիային հնարավորություն կտա մուտք գործել ոչ ռուսական մատակարարումներ Հարավային գազային միջանցքից եւ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալներից Հունաստանում եւ Թուրքիայում:

Բուլղարիան, որն անցած տարվա ապրիլին կտրվել էր ռուսական գազի ներկրումից, բացել է նոր գազային կապող գիծ Հունաստանի հետ, որն այժմ տարեկան ստանում է 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Սոֆիան նաեւ երկարաժամկետ համաձայնագիր է կնքել Թուրքիայի հետ ՀԲԳ ներկրման վերաբերյալ։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը թանկանում է
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է ․․․
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների մասին Ռուսաստանի բանաձեւը
Ռուսաստանը սկսել է ՄԱԿ-ում առաջ մղել իր բանաձեւը ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո․․․
Երեւանի նորակառույցներում գազամատակարարման հարցում փորձնական ծրագիրը կյանքի է կոչվել
Երևանի գազամատակարարման խնդիրները՝ քաղաքային իշխանության օրակարգում...
Թուրքիան դադարեցրել է Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը միջազգային դատարանի որոշումից հետո
Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը ․․․
Հայկական ԱԷԿ–2-ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը…
Նավթի գները ճշգրտվում են
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 0,2%-ով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ