News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

2022թ–ին հայաստանյան անշարժ գույքի շուկայում ակտիվություն են առաջացրել ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրացիների կատարած գործարքները։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները, գրում է «Sputnik Արմենիան»

Նրանք վերջին 1 տարում Հայաստանում 1763 անշարժ գույք են գնել, 2968–ը` վաճառել։ Եվս 187 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքում առաջին տեղում եղել են ՌԴ քաղաքացիները։ Նրանք գնել են 1207, վաճառել 2380 գույք։

Հատկանշական է, որ ՌԴ քաղաքացիները գրեթե կրկնակի շատ վաճառք են իրականացրել, քան գնում։

Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է, որի քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 240 անշարժ գույք, վաճառել 274–ը։

Երրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են, որոնք անցած տարի 245 միավոր գույք են գնել, վաճառել 198-ը։

ԱՊՀ երկրների քաղաքացիները գնել են 77, վաճառել 160 միավոր անշարժ գույք, Իրանի քաղաքացիները գնել են 84, վաճառել 67 անշարժ գույք։

Գույքի տեսակների շարքում գերակշիռ մասը բնակարաններն են, հողամասերն ու բնակելի տները։ Արտադրական ու հանային նշանակության շինությունները վերջին տեղում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը. Տեսչական մարմին
Վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է…
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Ամենաշատ