News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է F-16-երի վաճառքի հարցում ԱՄՆ–ի կողմից նախապայմաններին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Թուրքիայի կողմից աընդունելի է, որ ԱՄՆ–ը F-16–երի վաճառքի համար որպես նախապայման Շվեդիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցությանը կողմ քվեարկելն է դիտարկում։

«ՆԱՏՕ–ի ներսում պիտի անկողմնակալություն լինի։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ–ը բավարարել է Հունաստանի պահանջը F-35–երի մասով, սակայն Թուրքիայի դեմ նախապայմաններ է առաջ քաշում նույնիսկ F-16–երի վաճառքի հարցում։ Մենք որեւէ նախապայման չենք ընդունում։ Եթե այդ նախապայմանը իրականություն դառնա, մենք այլ ճանապարհով կգնանք»,–ասել է Իբրահիմ Քալընը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ